2010 թվականի հուվարից մայիս ընկած ժամանակահատվածում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 11 լիցենզիա: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, նույն ժամանակահատվածում դադարեցվել է աուդիտորական ծառայությունների իրականացման 3 եւ կասեցվել 1 լիցենզիայի գործողություն, եւս 2 լիցենզիայի գործողությունը հանվել է կասեցումից:
Ընթացիկ տարվա հինգ ամիսներին օրենքով սահմանված կարգի համաձայն այս ոլորտից գանձվել է 5 մլն 705 հազար դրամ պետական տուրք, որից 5 մլն 505 հազար դրամը` աուդիտորական կազմակերպություններից, իսկ 200 հազար դրամը` անհատ աուդիտորներից: Աուդիտ իրականացնող անձանցից գանձվել է նաև տուգանք 705 հազար դրամի չափով: Հայաստանի հունիսի 1-ի դրությամբ լիցենզավորված են 35 աուդիտորական կազմակերպություն և 7 անհատ աուդիտոր:


























