ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս` Երեւանի Կոմիտասի պողոտայի տներից մեկի բնակիչ Սերգո Ա.-ի մոտ հայտնաբերել են Վրաստանում հաշվառված BՕB-261 պետհամարանիշի VW Passat մակնիշի 2001 թ. արտադրության ավտոմեքենան:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, ըստ փորձագետի եզրակացության` նշված ավտոմեքենայի նույնացման համարը վերադաջված է եւ այն նախկինում ունեցել է գործարանային եղանակով դաջված նույնացման մեկ այլ համար:
Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ից ստացված տեղեկությունների համաձայն` հիշյալ ավտոմեքենան 2003 թ. սեպտեմբերի 5-ից անցնում է Շենգենյան երկրների առեւանգված ավտոտրանսպորտային միջոցների հաշվառումներով, նախաձեռնող երկիրն է Իսպանիան:



























