Բուդապեշտում ընթացող ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկը պարտության է մատնել ադրբեջանցի ձյուդոիստին:

«Armsport.am» կայքի փոխանցմամբ, Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Դավիթ Ղազարյանը 1/16-րդ եզրափակիչում պարտության մատնեց ադրբեջանցի Մահիր Ջաֆարլիին եւ դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ: Այստեղ Ղազարյանն առավելության հասավ բուլղարացի Թոդոր Գեորգիեւի նկատմամբ, ապա քառորդ եզրափակիչում հաղթեց Հնդկաստանի ներկայացուցչին եւ հայտնվեց կիսաեզրափակիչում, որտեղ զիջեց բրազիլացի Մաթեուս Մաչադոյին:

3-րդ տեղի համար մրցամարտում հայ ձյուդոյիստը պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Բեկա Տուգուշիին եւ հանգրվանեց 5-րդ հորիզոնականում: