«Երեւան Ջուր» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հունիսի 17-ին նախատեսվում է այց Ջրվեժ գյուղին հարակից «Բագրեւանդ» թաղամաս:

Նոր Նորքի ջրամատակարարման բարելավման նպատակով ներկայումս «Բագրեւանդ» թաղամասում իրականացվում են ապօրինի ջրագծերի ապամոնտաժման, ջրաչափերի տեղադրման եւ նոր ջրատարի շահագործման աշխատանքներ: Այցին կմասնակցեն «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի մի շարք ղեկավար աշխատակիցներ: