Բուդապեշտում ավարտվել է ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացրած 5 մարզիկներն էլ անհաջող են ավարտել իրենց մրցելույթները: Հայաստանի ներկայացուցիչներից միայն 60 կգ քաշային Դավիթ Ղազարյանն էր մոտ մեդալի, ով գրավել է ընդամենը 5-րդ հորիզոնականը:

«Armsport.am» կայքի փոխանցմամբ՝ Հայաստանը ներկայացուցիչ չուներ աղջիկների պայքարում, որտեղ եւս ասպարեզ էին դուրս եկել տասնյակ պետություններ: Մասնակից 75 երկրների շարքում Հայաստանը գրավել է 25-րդ հորիզոնականը: Առաջին տեղում հայտնվել է Ճապոնիան՝ իր 6 աշխարհի չեմպիոններով: Ճապոնացիներին հաջորդում են Ռուսաստանի, Կորեայի, Բրազիլիայի եւ Իտալիայի ներկայացուցիչները:

Լավագույն տասնյակում էին նաեւ Ադրբեջանի եւ Վրաստանի ընտրանիները: