The Daily Mirror բրիտանական թերթը սենսացիոն լուր է տարածել։ Մայքլ Ջեքսոնին արդեն թաղել են։ Մի քանի ժամ հետո տվյալ տեղեկատվությունը հաստատել է երգչի ընտանիքի փաստաբան Բրայան Օքսմանը։ Ինչպես եւ ենթադրվում էր, դա կատարվել է լոսանջելեսյան Forest Lawn գերեզմանատանը։ Գերաստղի երկրպագուներին եւ լրագրողներին արարողությանը չեն թույլատրել։
Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», Ջեքսոնի ազգակիցները գաղտնի են պահում նրա գերեզմանի գտնվելու վայրը։ Նրանք վախենում են, որ տասնյակ հազարավոր երկրպագուներ այցելելով գերեզման՝ կվնասեն այն։ Երգչի եղբայրը՝ Ջերմենը, արդեն ասել էր հարցազրույցում, որ նրան շատ են անհանգստացնում անվտանգության հարցերը եւ հիշել էր Էլվիս Փրեսլիին։ Վերջինս նույնկերպ թաղված էր Մեմֆիսի սովորական գերեզմանոցում, բայց նրա մարմինը գողանալու փորձերից հետո ստիպված եղան նրա դին տեղափոխել իր կալվածք։




























