Հռոմի Գերագույն դատարանն արդարացրել է աշխարհահռչակ Dolce & Gabbana նորաձեւության տան հիմնադիրներ Դոմենիկո Դոլչեին եւ Ստեֆանո Գաբանային, որոնց մեղադրում էին հարկերի վճարումից խուսափելու համար: Դիզայներները, ովքեր հերքում էին իրենց առաջադրված մեղադրանքները, մեկ տարի ժամկետով ազատազրկման էին դատապարտվել:
Ըստ Reuters գործակալության, հայտնի մոդելեորներին մեղադրում էին 1 մլրդ եվրոյի չափով հարկերը թաքցնելու նպատակով լյուքսեմբուրգյան ընկերությունն օգտագործելու համար: Ամեն դեպքում, դատարանը փակել է գործը՝ ապացույցների բացակայության հիմնավորմամբ:
Նշենք, որ 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո իտալական հայտնի նորաձեւության տները սկսել են ավելի հաճախ հայտնվել տեղական հարկային ծառայությունների ուշադրության կենտրոնում:




























