Նույնականացվել է նկարիչ Կարավաջոյի կորած համարվող «Մագդալինայի էքստազը» կտավը, հայտնում է The Independent-ը։
Նման հայտարարություն է արել նկարչի արվեստի գծով մասնագետ Մինա Գրեգորին, որը նկարի տարբերակի վրա աշխատել է մի քանի տարի։ Բացի այդ, հայտնի արվեստաբան Ռոբերտո Լոնգին հայտարարել է, որ հնարավորություն է ստեղծվել տեսնել հայտնի կտավի բնօրինակը, փոխանցում է Gazeta.ru-ն։
«Մարմնի պատկերում տարատեսակ երանգների միջոցով։ Ուժեղ դաստակներ, հանգուցված մատներ եւ գեղեցիկ վարսեր։ Լույսի եւ գույնի հիանալի անցումներ. ամեն ինչ ցույց է տալիս, որ դա Կարավաջոն է»,- նշել է Գրեգորին։
Ընտանիքը, որին պատկանում է կտավը եւ որը օգնել է նույնականացման աշխատանքներին, մտադիր չէ վաճառել գլուխգործոցը։




























