Դիլմա Ռուսեֆը պահպանել է Բրազիլիայի նախագահի պաշտոնը: Քվեաթերթիկիների 98,29 տոկոսի հաշվարկից հետո Ռուսեֆն ստացել է ընտրողների 51,48 տոկոսի քվեն: Նրա մրցակից, Բրազիլիայի ընդդիմադիր սոցիալ դեմոկրատական կուսակցության նախագահ Աէսիու Նեւիսին աջակցել է ընտրողների 48,52 տոկոսը, հաղորդում է НТВ հեռուստաալիքը:
Աղբյուրի համաձայն, Բրազիլիայի պատմության մեջ սա ամենալարված ընտրություններն էին: 66-ամյա Դիլմա Ռուսեֆի համար հաղթանակ ապահովել են այն բրազիլացիները, որոնք իրենց վրա զգացել են կառավարության կողմից հետեւողականորեն իրականացվող սոցիալական ծրագրերի արդյունքները:
Վերջին տարիներին Բրազիլիայի ավելի քան 20 մլն բնակիչներ կարողացել են դուրս գալ ծայրահեղ աղքատությունից եւ անցնել «ցածր միջին խավ» սոցիալական կատեգորիային:




























