Հոկտեմբերի 27-ին ռուսական ավիաընկերությունը վեց տարվա ընդմիջումից հետո Մոսկվայից Թբիլիսի առաջին ուղիղ չվերթն է իրականացրել՝ երկու երկրների միջեւ վերսկսելով պարբերական ավիահաղորդակցումը: Այս մասին տեղեկացնում է «Վեստին»:

Ըստ աղբյուրի` «Աերոֆլոտի» Airbus A320 օդանավը Թբիլիսիում վայրէջք է կատարել 03:00-ին:  Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի  տոմսի արժեքը միջինը կազմում է 350 եվրո:

Աղբյուրը հիշեցնում է, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ պարբերական ավիահաղորդակցումը ընդհատվել էր 2008թ. օգոստոսին` Հարավային Օսիայում զինված հակամարտության  հետեւանքով:  Թռիչքները վերսկսվել էին 2010թ. օգոստոսին:  Ներկայումս ՌԴ եւ Վրաստանի միջեւ ուղիղ չվերթներն իրականացվում են  չարտերային ռեժիմով` Մոսկվա եւ Եկատերինբուրգ Թբիլիսիից, Բաթումից, Քութայիսից: Չվերթներն իրականացնում են «Սիբիր» եւ «Ուրալի ավիաուղիներ» ընկերությունները, վրացական կողմից` Georgian Airways-ը: