Իսպանիայի մի քաղաքացուհու ձերբակալել են Դոմինիկյան Հանրապետության օդանավակայանում` ստամոքսում 55,5 հազար եվրո անցկացնելու փորձի համար, փոխանցում է «Ռոսբալտը»:

Աղբյուրը նշում է, որ կնոջը ստիպել են անցնել ճառագայթների տակով անմիջապես Դոմինիկյան Հանրապետություն ժամանելուն պես, քանի որ իրավապահ մարմինները նախապես տեղեկացված են եղել փողերի մասին, որոնք փորձել է տեղափոխել ուղեւորուհին:  Պարզվել է, որ նա կուլ է տվել 55,5  հազար եվրո: Եվս 54,6 հազար եվրո նա փորձել է տեղափոխել  ուղեբեռում:

Կնոջ տեղափոխած ընդհանուր գումարը համարժեք է 140 հազար դոլարին, իսկ օրենքով ուղեւորները կարող են  կանխիկ տեղափոխել միայն 10 հազար դոլար: