Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Կարաչենցովը հոկտեմբերի 27-ին նշում է 70-ամյա հոբելյանը, հայտնում է Gazeta.ru-ն:

Աղբյուրը հիշեցնում է, որ 5 տարի առաջ Կարաչենցովին շնորհավորել եւ նրան  «Հայրենիքի առաջ ունեցած ավանդի համար» IV աստիճանի մեդալով պարգեւատրել էր Դմիտրի Մեդվեդեւը:

Կարաչենցովը Ռուսասանի ամենահայտնի դերասաններից է: Նա խաղացել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Պարտիզպանի շունը», «Ավագ որդին», «Մարդը՝ Կապուցինով բուլվարից» եւ այլն: Նա բազմաթիվ թատերական աշխատանքներ ունի, եւ ամենից աաջ լեգենդար  «Յունոնան եւ Ավոսը»:  2005 թ. Կարաչենցովը վթարի էր ենթարկվել` ստանալով գանգուղեղային ծանր վնասվածք: