Վրաստանում քաղաքական ճգնաժամ է, իսկ երկիրը մասնավորեցրել է Բիձինա Իվանաշվիլին: Այդ մասին հայտնում է «Վրաստան օնլայնը»՝ մեջբերելով Միխայիլ Սահակաշվիլիին:

«Իվանիշվիլին մասնավորեցրել է Վրաստանը եւ այնտեղ գավառական բռնատիրություն հաստատել: Չեղարկված է դասական քաղաքականությունը, եւ ժողովուրդը կորցրել է վստահությունը իշխանությունների նկատմամբ»,-ասել է Սահակաշվիլին:

Նրա կարծիքով, 2016թ. ընտրություններին գործող իշխանությունը թույլ չի տա ժողովրդավարական ընտրություններ անցկացնել:

«Իվանիշվիլին չեղյալ կհայտարարի ընտրական համակարգը: Նա այլ անելիք չունի, քան իշխանությունը ընտրությունների միջոցով ինչ-որ մեկին փոխանցել: Նա դա թույլ չի տա: Ճգնաժամից դուրս գալու համար հարկավոր է, որ քաղաքական գործիչներին սատարի ժողովուրդը, ոչ թե հակառակը», - հայտարարել է Սահակաշվիլին: