Մոսկվան ճանաչել է Ուկրաինայի գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
«Մենք սպասում ենք արդյունքների պաշտոնական ամփոփմանը, դեռեւս հակասական տեղեկություններ են ստացվում: Սակայն այժմ էլ պարզ է, որ ընտրությունները, չնայած բավականին կոշտ եւ կեղտոտ քարոզարշավին, կայացել են», - մեջբերում է աղբյուրը ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի խոսքերը:
«Ուժերի այն դասավորությունը, որն այժմ նկատվում է, հավանաբար, Ուկրաինայի ղեկավարությանը թույլ կտա լրջորեն զբաղվել հանրության արմատական խնդիրներով», - նշել է նա:
Ըստ գործակալության` արձանագրությունների 30,06% մշակումից հետո Յացենյուկի «Ժողովրդական ճակատը» հավաքում է 21,71% ձայն, «Պյոտր Պորոշենկոյի դաշինքը»` 21,59% ձայն: «Սամոպոմիչ» միավորումն ստացել է 10,81% ձայն:




























