Հայաստանում, հոկտեմբերի 28-ին հատկապես արեւելյան շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ եւ մառախուղ, մյուս շրջաններում կդիտվի փոփոխական ամպամածություն, առանձին հատվածներում կա թույլ տեղումների հավանականություն: Քամին` հյուսիս-արեւելյան 5-10 մ/վրկ:
ՀՀ ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թույլ անձրեւի հավանականություն:
Երեւանում առաջիկա գիշերը կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +12+14 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում. գիշերը՝ -2+3, ցերեկը՝+3+8,
Կոտայքում. գիշերը՝ -2+3, ցերեկը՝+3+8,
Գեղարքունիքում. : գիշերը՝ -2+3, ցերեկը՝+3+8,
Լոռիում. գիշերը՝ -2+2, ցերեկը՝+2+7,
Տավուշում. գիշերը՝ 0+5, ցերեկը՝+4+8,
Արագածոտնի լեռներում. գիշերը՝ -2+3, ցերեկը՝+3+8,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝+10+13,
Արարատում. գիշերը՝ +6+9, ցերեկը՝+12+14,
Արմավիրում. գիշերը՝ +6+9, ցերեկը՝+12+14,
Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ -2+3, ցերեկը՝+3+8,
Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ +6+9, ցերեկը՝+12+14,
Սյունիքի հովիտներում. գիշերը՝ +3+6, ցերեկը՝+6+10,
Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ 0-2, ցերեկը՝+2+7,
Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝ +1+3, ցերեկը՝+6+8:



























