Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Եկատերինբուրգում տղամարդն ու կինը ինքնասպանություն են գործել՝ նռնակով ինքնապայթեցվելով, հայտնում է Lenta.ru-ն:

Պարբերականի տվյալներով՝ երեկ երեկոյան զույգը հյուր է գնացել Չապուրին ազգանունով մարդուն: Գիշերը նրանք ուրախացել են, իսկ առավոտյան անհայտ պատճառով ինքնասպան եղել: Նշվում է, որ տան տերը չի տուժել:

«Զոհվածների ինքնությունն ու ինքնասպանության պատճառները բացահայտվում են: Խուզարկուները նաեւ պետք է որոշեն նռնակի տեսակը, որը զույգն օգտագործել է ինքնասպանության համար», - պարբերականը մեջբերում է ՆԳՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայության պետ Վալերի Գորելիխի հայտարարությունը: