Գիտնականների միջազգային խմբի կողմից անցկացված նոր հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ դպրոցում օտար լեզուների ուսումնասիրությամբ զբաղվողները շատ բան են կորցրել:
Նոր ուսումնասիրությունը ենթադրում է, որ օտար լեզուներով զբաղվելը ազդակ է հաղորդում է ուղեղի նույն մասին որն ակտիվանում է սեքսով զբաղվելու կամ շոկոլադ օգտագործելու ժամանակ:
Իսպանիայի եւ Գերմանիայի գիտնականները հայտնաբերել են, որ իրենց լեզվաբանական ունակությունները ընդլայնող մարդիկ գործարկում են ուղեղի այն հատվածը, որը հայտնի է որպես հաճույքի կենտրոն: Այն ակտիվանում է, երբ մարդիկ զբաղվում են սիրով, թմրանյութ են օգտագործում, տարվում մոլախաղերով կամ քաղցր են ուտում, գրում է Mail Online ինտերնետ-պարբերականը:
Հետազոտողները հնարավորություն են ունեցել կապել նոր բառերի թվաքանակը, որոնք սովորել է փորձարկման յուրաքանչյուր մասնակիցը, պեպտիդների ցածր մակարդակի հետ, որը որոշում է գլխուղեղի կառուցվածքի ամբողջականությունը, հաղորդում է FedPost.ru-ն:
Առավել բարձր միելինային միավորումների կոնցենտրացիա ունեցող մասնակիցները ավելի շատ բառ են կարողացել հիշել:
Հետազոտողները համարում են, որ նոր բառեր սովորելու մեջ էմոցիոնալ կապ կա: Դա կարող է բացատրել, թե ինչու տարիքի հետ մարդիկ շարունակում են ձգտել նոր բառեր ու լեզուներ սովորել:




























