Նոր Մոսկվայի տարածքում էվակուատորը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդուն՝ նրա իսկ մեքենան բարձելու ժամանակ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայությունը:

Աղբյուրը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին` «Մամիրի Սոլարեւո» մայրուղում, առավոտյան ժամը հինգի սահմաններում: «Էվակուատորի վարորդը մեքենան բարձելուց հետո հետ է գնացել եւ  վրաերթի ենթարկել մի տղամարդու, որը տվյալ մեքենայի ուղեւորն էր: Ստացված վասվածքներից տուժածը մահացել է», - մեջբերում է աղբյուրը մամուլի ծառայության հաղորդագրությունը:

Տվյալ  գործով քննչական մարմինները ստուգում կանցկացնեն: