Ուկրաինայի ԿԸՀ-ն մշակել է արձանագրությունների  50,08%-ը, հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինան»: 

Աղբյուրը նշում է, որ Յացենյուկի «Ժողովրդական ճակատը» հավաքում է  21,61% ձայն,  «Պյոտր Պորոշենկոյի դաշինքը»` 21,45% ձայն: Երրորդ տեղում նախկինի պես «Սամոպոմիչ» միավորումն է` 11,1% ձայնով:

Աղբյուրը հայտնում է, որ միայն Դնեպրոպետրովսկի մարզում արտահերթ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ժամանակ գրանցվել է ընտրական գործընթացի խախտման շուրջ 100 հայտարարություն:

Իրավապահները ստուգումներ են իրականացնում նաեւ Կրիվոյ Ռոգի եւ Նիկոպոլի ընտրողների դիմումների հետքերով: