Ամերիկացիները մեծամասությունն ավելի շատ վախենում է կիբերհարձակման զոհ դառնալ, քան սպանության, բռնաբարության կամ գողության. նրանց թիվը կազմում է երկրի բնակիչների 69 տոկոսը, վկայում է Հասարակական կարծիքի ամերիկյան «Gallup» ինստիտուտի տվյալները:
«Այսօր ամերիկացիներն ավելի շատ անհանգստանում են իրենց կրեդիտ քարտերի տվյալների պաշտպանության համար, քան մյուս հանցագործությունների»,- նշվում է «Gallup»-ի զեկույցում:
Հարցման ենթարկված 1000 ամերիկացիների 69 տոկոսը հայտարարել է, որ վախենում է իր կրեդիտ քարտերից տեղեկությունների գողությունից, իսկ 62 տոկոսը վախենում է համակարգիչների ու սմարթֆոնների կիբերհարձակումներից:
Հարցման համաձայն՝ ամերիկացիների վախը կիբերհարձակումներից ավելի շատ է, քան մեքենաների գողությունը կամ իրենց երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնությունից, քանի դեռ նրանք դպրոցում են: Բացի այդ, ամերիկացիները, որոնց տարեկան եկամուտը գերազանցում է 75 հազար դոլարը, ավելի շատ են վախենում կիբերհարձակումներից, քան նրանք, որոնց եկամուտն ավելի քիչ է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Gallup»-ի հարցումը նաեւ ցույց է տվել, որ հարցման մասնակիցների կեսից քիչն է վախենում, որ տուն կողոպտիչներ կներխուժեն, եւ միայն 7 տոկոսն է զգուշանում գործընկերներից:




























