Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կորցնում է ժողովրդականությունը: 2014 թ. օգոստոսին նախագահի վարկանիշը հասել էր գագաթնակետին, այժմ այն նվազում է: Lenta.ru-ն հայտնում է, որ այդ մասին են վկայում «Լեւադա ցենտր»-ի հարցման արդյունքները:
Աղբյուրը նշում է, որ օգոստոսին Պուտինի օգտին պատրաստ էր քվեարկել պատասխանողների 57%-ը, սեպտեմբերին տվյալ ցուցանիշը նվազել է մինչեւ 49%: Արդյունքների վերահաշվարկի ժամանակ, բացառելով չկողմնորոշվածներին եւ քվեարկել չցանկացողներին, նախագահի վարկանիշը 83 տոկոս է կազմում` մեկ ամիս առաջվա 87%-ի համեմատությամբ (ապրիլին` 81%, հունվարին` 66%):
Թերթը նշում է, որ հարցոմը կատարվել է սեպտեմբերի 26-29-ը` 1630 մարդկանց շրջանում, 134 բնակավայրում: Վիճակագրական սխալի հավանականությունը չի գերազանցում 3,4%-ը:



























