Հայաստանում հոկտեմբերի 29-ին առավելապես արեւելյան շրջաններում սպասվում են տեղումներ եւ մառախուղ: Քամին հյուսիսարեւելյան է՝ 5-10 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանն առաջիկա երկու օրերին 3-4 աստիճանով կբարձրանա:

NEWS.am-ին ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից հայտնեցին, որ Երեւանում սպասվում է փոփոխական ամպամածություն՝ առանց էական տեղումների: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝  +13+15 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում. գիշերը` -2+2, ցերեկը` +4+9,

Կոտայքում. գիշերը` -2+2, ցերեկը` +4+9,

Գեղաքունիքում. գիշերը` -2+2, ցերեկը` +4+9,

Լոռիում. գիշերը` -1+3, ցերեկը` +4+9,

Տավուշում. գիշերը` 0+4, ցերեկը` +7+10, 

Արագածոտնի լեռներում. գիշերը` -2+2, ցերեկը`+4+9,    

Արագածոտնի նախալեռներում. գիշերը` +3+6, ցերեկը` +11+13,

Արարատում. գիշերը, +6+9, ցերեկը` +13+15,

Արմավիրում. գիշերը`+6+9, ցերեկը` +13+15,

Վայոց ձորի լեռներում. գիշերը` -2+2, ցերեկը` +4+9, 

Վայոց ձորի նախալեռներում. գիշերը` +6+9, ցերեկը`+13+15,   

Սյունիքի հովիտներում. գիշերը` +4+7, ցերեկը` +8+13,

Սյունիքի նախալեռներում. գիշերը` -1+2, ցերեկը` +2+6,  

Լեռնային Ղարաբաղում. գիշերը` +2+5, ցերեկը +6+10: