ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համակարծիք են, որ Փարիզի հանդիպումը դրական քայլ էր: Այդ մասին դիվանագետը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Ես կարծում եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համակարծիք են, որ Օլանդի ջանքերի շնորհիվ Փարիզի հանդիպումը դրական քայլ էր», - գրել է Ուորլիքը:

Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 27-ին,  Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպումից հետո Փարիզի Մարինյի պալատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ մեկնարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները: Դրանք ավելի ուշ կամփոփվեն Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների համատեղ հանդիպման ժամանակ: