Թուրքիայում այսօր՝ հոկտեմբերի 28-ին,  հեռախոսների ապօրինի գաղտնալսումների կասկածանքով Անվտանգության վարչության 20 աշխատակից է ձերբակալվել, հայտնում  է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով տուրքական հեռուստատեսությանը:

Աղբյուրի փոխանցմամբ, ձերբակալվածների թվում հիմնականում ոստիկանական հետախուզության բաժնի աշխատակիցներն են:

«ՏԱՍՍ»-ը հիշեցնում է, որ ձերբակալությունների վերջին ալիքը տեղի էր ունեցել Անկարայում՝ հոկտեմբերին 21-ին: Այս ժամանակ ոստիկանությունը մոտ 20 աշխատակից էր ձերբակալվել, այդ թվում՝ հետախուզության բաժնի պետ Օմեր Ալթըփարմակին եւ հակաահաբեկչական գործունեության համար պատասխանատու Լոքման Կըրջըլին: