Ճապոնիան եւ ԿԺԴՀ-ն 10 տարում առաջին անգամ բանակցություններ են վարել 1970-ականներին եւ 1980-ականներին հյուսիսկորեական հատուկ ծառայությունների կողմից առեւանգված ճապոնացիների հարցի շուրջ, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Վկայակոչելով ճապոնական մամուլը` աղբյուրը նշում է, որ Տոկիոն Փհենյանից փորձում է հասնել քննության վերաբերյալ ուղղակի տեղեկության ստացման:
2002 թ. Փհենյանը, հիշեցնում է գործակալությունը, ընդունել էր ԿԺԴՀ հատուկ ծառայությունների կողմից 1977 – 1983 թթ. Ճապոնիայի բնակիչների առեւանգման փաստը: Դրանից հետո հինգ ճապոնացի ետ էին վերադարձվել հայրենիք, սակայն եւս 12 մարդու ճակատագիր անհայտ է մնում:
Վերջին անգամ ԿԺԴՀ-ն եւ Ճապոնիան բանակցություններ վարել էին Փհենյանում` 2004 թ. նոյեմբերին:




























