Եվրամիությունը բավականին պրագմատիկ մոտեցում է ցուցաբերում: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, լրագրողներին հայտարարեց Երեւանում ԵՄ-ի պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան՝ անդրադառնալով հարցին, որ Երեւանի իշխանությունները հայտարարում են. երկիրը չի իրականացնում «կամ-կամի» քաղաքականություն, այլ փորձում է Եվրասիական միության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ հանդես գալ՝ որպես երկու տնտեսական միությունների միջեւ կամուրջ եւ արդյոք ԵՄ-ն այդ դերում է տեսնում է Հայաստանին:

«Իհարկե, մենք չենք ցանկանում վտանգի տակ դնել մեր գործընկերների ծրագրերը, սակայն այս փուլում ծայրահեղ կարեւոր է «շրջանակների վարժեցումը» հաջողությամբ ավարտին հասցնելը: Մենք միայն կարող ենք Հայաստանի իշխանություններին սատարել մինչ այս պահը մեր ունեցածի հաջող իրացման գործում», - նշեց դեսպանը:

Տրայան Հրիսթեան հույս է հայտնել, որ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների շրջանակներում Հայաստանի տնտեսությունում հաջողությունները հետագայում եւս կզարգանան: