Լեւոն Տեր-Պետրոսյանը լավ անեկդոտ է պատմում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀԱԿ առաջնորդի դիտարկմանը, թե ոչ իշխանական եռյակը նախապես իր քարտերը չի բացում իշխանությունների առջեւ:
Հարցին, թե պատրա՞ստ է ՀՀԿ-ն իշխանափոխության, ինչպես եռյակի հանրահավաքում պահանջել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, Շարմազանովը պատասխանել է, որ եռյակի անդամ մյուս երկու ուժերի առաջնորդների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Ծառուկյանի ելույթներում նման պահանջ չի հնչել:
«Նրանք անգամ եռյակի ներսում տարբեր կարծիքներ ունեն, իսկ դուք ուզում եք, որ ես մեկնաբանել իրենց ընդհանուր տեսակետը»,-ասել է Շարմազանովը:




























