Կառավարության վաղվա՝ հոկտեմբերի 30-ի օրակարգրում, ոչ փոխվարչապետի, ոչ էլ Վայոց ձորի մարզպետի նշանակման հարցը այս պահին ընդգրկված չէ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Կառավարությունից:

Թեեւ չի բացառվում, որ վերջին պահին դրանք մտնեն օրակարգ: Հնարավոր է նաեւ այս շաբաթ Կառավարությունը չքննարկի այդ հարցերը, դրանք նախ քննարկվեն ուրբաթ օրը կայանալիք ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում:

Իսկ կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված են միշարք հարցեր, մասնավորապես փոփոխություններ կառարել  «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին»,

«Օտարերկրացիների մասին»,  «Զանգվածային լրատվության մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին»  օրենքներում, կքննարկվի Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց կառուցելու հարցը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կներկայացնի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում տեղակայված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների, զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների, բժշկասոցիալական փորձաքննության գործակալության աշխատողների կողմից իրականացվող այցելությունների համար վճարման կարգը հաստատելու մասին նախագիծ: