ԱՄՆ-ն ուժեղացնում է Վաշինգտոնում եւ խոշոր այլ քաղաքներում կառավարական շենքերի պահպանությունը՝ իսլամական խմբավորումների կողմից հնարավոր ահաբեկչությունները կանխելու նպատակով: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարար Ջեյ Ջոնսոնին:

Ինչպես հստակեցնում է աղբյուրը, անվտանգության խստացված միջոցները կապված են նաեւ Կանադայի խորհրդարանում վերջերս կատարված միջադեպի հետ, երբ զինված տղամարդը երկու զինծառայողի էր սպանել: «Մենք այս միջոցները ձեռնարկում ենք հանուն կառավարական անձնակազմի եւ կառավարական շենքեր այցելողների անվտանգության», - Ջոնսոնի խոսքերն է մեջբերում աղբյուրը: