Խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերը` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» գնում են ամբողջական իշխանափոխության, սակայն թե ինչպիսի հաջորդական պահանջներով դա կլինի, եռյակը չի հայտարարելու: Այս մասին այսօր` հոկտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
Ստեփան Մարգարյանի խոսքով` իրենք մեծացնելու են ճնշումն իշխանությունների վրա, որից հետո պարտադրելու են լուծել խնդիրները, փոփոխել ընտրական օրենսգիրքը:
«Դրանից հետո մենք արդեն կգնանք ընտրությունների: Թե ինչ հաջորդականություն է լինելու գործողությունների, ամբողջը չենք հայտարարելու: Մի բան հստակ է` մենք մղում ենք պայքար` հանուն համակարգի»,- նշեց Ստեփան Մարգարյանը:





























