Թաիլանդի պատմության մեջ առաջին անգամ Հատուկ հետաքննությունների վարչության տնօրենի պաշտոնում կին է նշանակվել: Այդ մասին հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Թաիլանդի կառավարության հրապարակված որոշումը:
Գործակալության փոխանցմամբ, վարչության տնօրեն է նշանակվել Սուվաննա Սուվանչուտխան, ով մինչ այս պաշտոնին նշանակվելը զբաղեցրել է արդարադատության նախարարության մշտական քարտուղարի տեղակալի պաշտոնը:
Տեղեկանալով իր նշանակման մասին՝ Սուվանչուխան խոստացել է առաջին հերթին բարձրացնել վերջին տարիներին ժողովրդի շրջանում քաղաքականացված եւ անարդարացիկառույց համարվող գործակալության իմիջը:





























