Հնդկաստանում բացահայտվել է «Ջամաթ-ուլ-Մուջահիդին» ահաբեկչական խմբավորման դավադրությունը, որի նպատակը Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինի սպանությունն ու այդ երկրում հեղաշրջում իրականացնելն է, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
«Ահաբեկիչները երկրի ժողովրդավարական ենթակառուցվածքը խաթարելու նպատակով ծրագրել են Բանգլադեշի քաղաքական առաջնորդների սպանությունը», - աղբյուրը մեջբերում է Հնդկաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցչի հայտարարությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, դավադրության մասին հայտնի է դարձել, երբ խմբավորման երկու զինյալներ ռումբերի պատրաստման ժամանակ պայթեցվել են: Հանցագործության վայրում քննիչներին հաջողվել է ահաբեկչական կազմակերպության նպատակը մատնանշող հանցանշաններ ու տեղեկություններ հավաքել:
«Ջամաթ-ուլ-Մուջահիդինի» զինյալները պայքարում են Բանգալդեշում շարիաթի օրենքների վրա հիմնված իսլամական պետություն ստեղծելու համար: 2005թ. օգոստոսին խմբավորումը երկրի տարբեր շրջաններում, այդ թվում նաեւ՝ մայրաքաղաք Դաքայում ահաբեկչությունների շարք է իրականացրել:





























