Ուկրաինայի Գերագույն ռադայի հետ երկխոսությունը վերսկսելու համար Պետական դուման պատրաստ է ցանկացած երկխոսության: Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ռուսական խորհրդարանի ստորին պալատի նախագահ Սերգեյ Նարիշկինին:
«Կցանկանայինք հույս հայտնել, որ Գերագույն ռադայի նոր կազմը արյունահեղ քաղաքացիական պատերազմի դադարեցման, ճգնաժամի կասեցման, ինչպես նաեւ մեր երկու երկրների միջեւ նորմալ երկխոսության վերականգնման գործում իր ավանդը կունենա», - ընդգծել է նա:
Գործակալության փոխանցմամբ, Նարիշկինը հավելել է, որ այժմ ձեւավորվել է որակապես նոր խորհրդարան: «Սակայն օրինաստեղծ ժառանգորդության մասին խոսելը դեռեւս անժամանակ է», - հավատիացրել է Նարիշկինը:
Ուկրաինական լրատվամիջոցների համաձայն, խորհրդարանական քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությունը հավաքել է Արսենի Յացենյուկի կուսակցությունը (22,17%), երկրորդ տեղում է Պյոտր Պորոշենկոյի կուսակցությունը (21,82%):





























