Երեւանում չլուծված խնդիրներ կան, բայց բոլոր տոները վերացնել էլ չի կարելի: Այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողներին հայտնել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Ի պատասխան հարցին, թե քանի ընտանիքի կարելի էր կերակրել քաղաքի օրվա տոնակատարությունների ծախսով, Արեյանը նշել է, որ տոները քաղաքացիների համար նույնքան պահանջված են, որքան մունիցիպալ մնացած ծրագրերը:
Նա պահանջել է չծաղրել քաղաքի տոնական ձեւավորումը (այդ թվում՝ պլաստմասե տոնածառերը):
Ըստ նրա՝ 2014թ. «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների համար քաղաքային գանձարանից ծախսվել է ընդամենը 130 մլն դրամ (շուրջ 315 հազար դոլար), մնացածը ներդրել են անհատ բարերարները: Քաղաքի իշխանությունները համեստ բյուջեում են տեղավորվել, սակայն բազմաթիվ քաղաքացիներ գոհ են մնացել: Ով ասի, թե մեր քաղաքում խնդիրներ չկան, պարզապես կնշանակի, որ նա դրանց մասին չգիտի: Սակայն քաղաքը չպետք է առանց մշակույթի թողնել: Դուք այս տոնի առթիվ ուրախացողներին հարցրեք՝ պետք է այն արդյոք իրենց, թե ոչ: Եվ նրանք ձեզ կպատասխանեն: Ես ինքն մասնակցել եմ տոնին, աշխատել դրա վրա: Դո՞ւր է գալիս այն ինձ: Այո, անշուշտ», - նշել է Արեյանը:



























