Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, որ երկու «վիճելի» Միստրալ ուղղաթիռակիրներից առաջինի՝ Ռուսաստան մատակարաման համար պայմաններ չկան, հայտնում է France 24-ը:
Աղբյուրը նշում է, որ ֆրանսիական իշխանությունների կողմից արված տվյալ հայտարարությունը հակասում է Ռուսաստանի հաղորդագրություններին, որ երկիրը նոյեմբերի 14-ին ռազմանավ ընդունելու ազդանշան է ստացել:
Վկայակոչելով ռուսական լրատվամիջոցներին՝ France 24-ը հիշեցնում է, որ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ֆրանսիան երկու Միստրալ ուղղաթիռակիրներից առաջինը նոյեմբերի 14-ին ուղարկելու մասին հաղորդագրություն է ուղարկել: Ռոգոզինի խոսքով՝ այդ նույն օրը ծով կմտնի նաեւ երկրորդ նավը:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկու «Միստրալների» առաքման պատվերի կատարումը մի քանի անգամ վտանգվել է Ռուսաստանի նկատմամբ ներդրված պատժամիջոցների արդյունքում: Ֆրանսիական գործարանի ղեկավարությունը, որտեղ կառուցվել են ուղղաիթռակիրները, պնդում է, որ նախքան ուկրաինական իրադարձությունները կնքված պայմանագիրը ամբողջ ծավալով ենթակա է իրացման:




























