Չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը կրթության ոլորտում կդառանա հայ-չինական համագործակցության լոկոմոտիվ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, կառավարությունում հայտարարեց իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ դպրոցի շինարարությունը կսկսվի 2015թ. սկզբին եւ կտեւի մոտ մեկուկես տարի:
«Չինական կողմը մի քանի մլն դոլար կներդնի շինարարությունում: Բացի ուսումնական առանձնաշենքից, մարզերի ընդունակ աշակերտների համար հանրակացարան կկառուցվի», - հայտնեց Աշոտյանը:
Նա հավելեց, որ սկզբնական շրջանում չինարենի գրքերը կտրամադրվեն ռուսերենով: Սակայն Բրյուսովի անվան Երեւանի լեզվաբանական համալսարանում տեղակայված Կոնֆուցիոսի համալսարանի մասնաճյուղի հետ դասագրքերը հայերեն թարգմանելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:



























