Դպրոցի ուսուցիչները ծնողներին չեն ստիպում երեխաների համար նոր գրքեր գնել: Այս մասին հոկտեմբերի 30-ին Կառավարությունում լրագրողներին հայտարարեց Հայաստանի Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, պետք չէ խառնել դպրոցական դասագրքերի եւ խանութներում հայտնվող մանկական գրականության բովանդակությունները: Կրթության նախարարությունը, որպես կանոն, չի կարող ծնողներին արգելել գնել այդ գրքերը:

«Իսկ տեղեկություններ այն մասին, որ ուսուցիչները ծնողների նկատմամբ ճնշում են գործադրում, ես չունեմ»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը:

Նշենք, որ նման որոշ գրքերից մանկական բանաստեղծությունները մի քանի ամիս առաջ սոցիալական ցանցերում բազմաթիվ կատակների թեմա էին դարձել: