Բաքվում անհայտ անձը աղավնիներ է գողանում: Ընդհանուր առմամբ, վերջին ամսվա ընթացքում մոտ 200 աղավնի է գողացվել: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Աղբյուրի փոխանցմամբ՝  աղավնիների գողությամբ ոմն «աղավնիների սերիական գող» է զբաղվում: Վերջին գողությունն իրականցվել է հոկտեմբերի 29-ին, Նազիմինյան շրջանի տարածքում: 

Ոստիկանությունը կասկածում է, որ գողությունն իրականացվել է միեւնույն մարդու կողմից, որի ինքնությունը դեռեւ չի հաստատվել: