Հայաստանում առաջիկա հանգստյան օրերին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ եւ մառախուղ: Երկուշաբթի գիշերը լեռնային եւ նախալեռնային շրջաններում ձյուն կտեղա: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-4-ին կնվազի 8-10 աստիճանով: Քամին հյուսիս-արեւելյան ՝ 5-10 մ/վ:

NEWS.am-ին ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից հայտնեցին, որ Երեւանում շաբաթ եւ կիրակի ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ, իսկ երկուշաբթի գիշերը՝ հնարավոր է թաց ձյուն:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝  +11+13 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում`

Շիրակում. գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+9,

Կոտայքում. գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+9,

Գեղարքունիքում. գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+9,

Լոռիում. գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +6+10,

Տավուշում. գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +10+13,

Արագածոտնի լեռներում. գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+9,

Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +8+12,

Արարատում. գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +10+13,

Արմավիրում. գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +10+13,

Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+9,

Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +10+13,

Սյունիքի հովիտներում. գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +10+13,

Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +6+10, 

Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +7+10: