Կանադայի դատարանը 75 տարվա ազատազրկման է դատապարտել ոստիկանության  երեք աշխատակցի սպանության մեջ մեղադրվողին:

Լսումների ընթացքում պարզվել է, որ Ջասթին Բորքն այս տարվա հունիսին կրակոցներ է արձաել Նյու Բրանսուիէ նահանգի Մոնքթոն քաղաքում` սպանելով երեք եւ վիրավորելով երկու ոստիկանի:

Քաղաքի իշխանությունները թույլ են տվել մարդասպանին բռնելու ուղղությամբ հատուկ գործողություն իրականացնել, այն տեւել է մեկ օր, փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Դատավորն այս հանցագործությունն անվանել է Կանադայի պատմության մեջ ծանրագույններից մեկը:

Նա հաստատել է, որ մեղադրյալ Ջասթին Բորքը պայմանական վաղաժամկետ ազատման ոչ մի հնարավորություն չի ունենա:

Բոքի դատավճիռը ամենախիստն էր 1962 թ. ի վեր, երբ երկրում  վերացվել էր մահապատիժը: