Իսրայելի ՆԳ նախարար Գիդեոն Սաարը 48 ժամվա ընթացքում կհեռանա պաշտոնից: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին:

Վկայակոչելով Arutz Sheva պարբերականը, աղբյուրը հայտնում է, որ այն բանից հետո, երբ Սսարը պաշտոնապես երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուին է ներկայացրել իր հրաժարականի նամակը, նախարարի հեռանալու մասին հաղորդել է ՆԳ նախարարությունը:

Սաարը դեռեւս սեպտեմբերին հայտարարել էր, որ պաշտոնից հեռանում է «անձնական պատճառներով»: Մինչ օրս անհայտ է, թե ով է լինելու այդ պաշտոնում նրան փոխարինողը:

Դեռեւս մինչեւ Կնեսեթում գործունեությունը, Սաարը մի շարք պետական պաշտոններ է զբաղեցրել, մասնավորապես 1995-98 թթ եղել է գլխավոր դատախազի օգնականը, 1999-ին՝ Իսրայելի կառավարության քարտուղարը (Նեթանյահուի առաջին կառավարությունում) եւ 2001-2002 թթ (Շարոնի առաջին կառավարությունում):