ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Մերկասառույցի հետեւանքով դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ապարան-Սպիտակ, տեղ-տեղ Սիսիան-Գորիս ավտոճանապարհները, Վայք-Սիսիան ավտոճանապարհի Սարավանի հատվածը, Երեւան-Սեւան ավտոճանապարհի Հրազդանի հատվածը եւ Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքը:

Այս պահին տեղումներ կան Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում եւ Սյունիքի մարզում ` թաց ձյան տեսքով:

ՃԱՆՇԻՆ աշխատակիցների կողմից իրականացվում է ավտաճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

 ՀՀ ԱԻ նախարարությունը  խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 07.00-ից մինչեւ 19.00 Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: