Կանադական F-18 կործանիչները առաջին հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին ուղղությամբ, հայտնում է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Կանադայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունը:
«F-18 կործանիչներն իրենց առաջին հարվածներն են հասցրել Իսլամական պետության զինյալների դիրքերին: Անձնակազմը բարենպաստ կերպով վերադարձել է», - աղբյուրը մեջբերում է մամուլի ծառայության հաղորդագրությունը:
Ընդհանուր առմամբ, ԻՊ-ի զինյալների դեմ պայքարում վարչապետ Սթիվեն Հարփերի կառավարությունն ուղարկել է 6 F-18 կործանիչ, երկու CP-140 Aurora հետախույզ-ինքնաթիռ եւ մեկ Airbus СС-150 Polaris լցավորող ինքնաթիռ:
Կանադական զորակազմը տեղակայվել է Քուվեյթի ռազմաբազայում, որտեղ նաեւ «օդային առաքելության աջակցման նպատակով» 600 զինծառայողներ են գտնվում:





























