Հայաստանը միակ երկիրը չէ, ում անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ Երեւանի Բրյուսովի անվան լեզուների եւ սոցիալական գիտությունների համալսարանի հեռանկարային ուսումնասիրությունների եւ նախաձեռնությունների կենտրոնի կողմից համատեղ կազմակերպված «Սահմանադրական գործընթացների ազդեցությունը հետկոմունիստական տրանսֆորմացիայի վրա» թեմայով խորհրդաժողովում հայտարարեց Վենետիկյան հանձնաժողովի մամուլի քարտուղար Թոմաս Մարքերթը:
Նրա խոսքով՝ Վրաստանը նույնպես այդ ուղիով է ընթանում, եւ վաղը՝ նոյեմբերի 4-ին, Վրաստանի ներկայացուցիչների հետ հանդիպում տեղի կունենա: «Ուկրաինան եւ Մոլդովան այդ ոլորտում նույնպես բարեփոխումներ են իրականացնում. այդքան էլ համոզիչ չէ, որ նրանք ցանկանում են անցկացնել այդ բարեփոխումները, սակայն դրանք անհրաժեշտ են», - նշեց Մարքերթը:





























