Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզայը որոշել է չնշել իր ցեղային պատկանելիությունը: Հրաժարվելով Ահմաձայ ցեղական անունից՝ նախագահը այժմ կրում է Աշրաֆ Ղանի անունը, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով նախագահի մամուլի քարտուղար Ֆայեք Վայահիդիին:

Աշրաֆ Ղանին հաղթել է Աֆղանստանի նախագահական ընտրություններում: Քվեարկության երկրորդ փուլը տեղի է ունեցել հունիսի 14-ին: Վերջինիս օգտին քվեարկել է ընտրողների 56,44%-ը:

Ահմադզայը Աֆղանստանի ամենախոշոր փուշտունյան ցեղերից մեկն է: