Տվյալ պահին այս շաբաթ խորհրդարանական եռյակի (ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն») առաջնորդների հանդիպման կազմակերպման մասին տեղեկությունների չկան: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցին հայտարարեց Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:

Նրա խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը միշտ հայտարարել է, որ խորհրդարանական եռյակի մեջ մտնող քաղաքական ուժերի առաջնորդների հանդիպում անցակցնելու կապակցությամբ ոչ մի խնիդիր չկա. «Սակայն տվյալ պահին այդ ձեւաչափով նոր հանդիպում անցկացնելու մասին տեղեկություն չկա»:

Նշենք, որ դեռեւս հայտնի չէ նաեւ եռյակի ներկայացուցիչների հանդիպման ամսաթիվը, որի ընթացքում քննարկվելու է նոր հանրահավաքի անցկացման հարցը: Թեեւ եռյակը քաղաքապետարանում Ազատության հրապարակը նոյեմբերի 7-ից 14-ն արդեն «ամրագրել է», սակայն նոր զանգվածային ցույցերի մասին տեղեկություն չկա: