Հայաստանը պատրաստվում է համագործակցության հուշագիր ստորագրել միջազգային կրթական «Teach For All» ցանցի հետ: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում նոյեմբերի 3-ին հայտարարել է կրթության նախարար Արմեն Աշոտյանը: «Մենք ցանկանում ենք այդ ցանցում բացել «Teach For Armenia» ծրագիրը, որի միջոցով կարող ենք կամավոր ուսուցիչների հրավիրել սահմանամերձ գյուղեր՝ Հայաստանի հայերի, արտասահմանի հայերի եւ ոչ հայերի»,- հայտարարել է նախարարը:

Այնուամենայնիվ, հավելել է նա, հարկավոր կլինի ստուգել ցանկացողների ինչպես մասնագիտական որակները, այնպես էլ ժամանման նպատակները՝ ելնելով ազգային անվտանգության շահերից: «Պետք չէ մոռանալ, որ ծրագրին կմասնակցեն սահմանամերձ գյուղերի շատ դպրոցներ: Պետությունը պետք է վստահ լինի, որ գնում են այնտեղ հենց երեխաներին ուսուցանելու համար: Այդ դեպքում որեւէ դժվարություն չի ծագի»,- հայտարարել է Աշոտյանը:

Ընդհանուր առմամբ, ընդգծել է Աշոտյանը, ծրագիրը շատ լավն է, եւ Հայաստանը մտադիր է լավագույնս իրականացնել այն: Հարկավոր է միայն ուսումնասիրել կազմակերպման մեխանիզմները: