Եգիպտոսում «Անսար Բեյթ ալ-Մաքդիս» իսլամական խմբավորումը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետությանը», փոխանցում է Lenta.ru-ն:
«Մենք որոշել ենք հավատարմության երդում տալ «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին», - մեջբերում է աղբյուրը գրոհայինների հայտարարությունը: Եգիպտոսի գրոհայինները նշել են, որ աջակցում են ԻՊ-ի գործողություններին Սիրիայում եւ Իրաքում:
Աղբյուրը հիշեցնում է, որ հոկտեմբերի սկզբին ԻՊ-ի գրոհայիններին աջակցություն են առաջարկել նաեւ«Թալիբան» շարժման ներկայացուցիչները: Նրանք նշել են, որ հպարտանում ենԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի դեմ ԻՊ-ի պայքարով: Թալիբները նաեւ հայտարարել են, որ պատրաստ են օգնություն ցուցաբերել համաշխարհային Իսլամական խալիֆայություն ստեղծելու հարցում:
ԻՊ-ի գրոհայինները աշխուժացել թին 2014 թ. ամռանը եւ գրավել Սիրիայի եւ Իրաքի տարածքի զգալի հատվածներ:




























