Եթե Ռուսաստանը շարունակի անտեսել իր պարտավորությունները, որոնք ստանձնել է Մինսկում ձեռք բերված պայմանավորվածություններով, «գինը նրա համար կաճի», հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Սպիտակ Տան հայտարարությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը կրկին դատապարտել է ոչ լեգիտիմ քվեարկությունը Ուկրաինայի արեւելքում: «Մենք անհանգստացած ենք Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությամբ, որը փորձում է օրինականացրել այդ կեղծ ընտրությունները»,-ասել է Սպիտակ Տան անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Բերնադեթ Միհենը:
Հիշեցնենք, որ ուկրաինական իշխանությունների պնդմամբ, Լուգանսկում եւ Դոնեցկում տեղի ունեցած ընտրությունները հակասում են մինսկյան պայմանավորվածություններին եւ խախտում է Ուկրաինայի օրենսդրությունը: ԵՄ-ն եւս ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ղեկավարների ու պատգամավորների ընտրությունները համարում է ոչ լեգիտիմ եւ մտադիր չէ ճանաչել դրանք:
Ռուսաստանի ԱԳՆ-ն նոյեմբերի 3-ին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ Մոսկվան այդ ընտրությունները կայացած է համարում:




























