Գյումրիի բժշկական կենտրոն նոյեմբերի 3-ի երեկոյան թունավորման նախանշաններով տեղափոխված քաղաքացիներն ամբուլատոր բուժում են ստացել եւ դուրս գրվել:

NEWS.am-ին բժշկական կենտրոնից հայտնեցին, որ թունավորված քաղաքացիներից միայն երկուսն են իրենց մոտ բուժօգնություն ստացել՝ 50-ամյա Վեներա Ղազարյանն ու 27-ամյա Մարիամ Ղազարյանը: Թունավորման պատճառը եղել է շմոլ գազը:

Իսկ Գյումրիի «Ավստրիական հիվանդանոցի» տնօրեն Աշոտ Կուրղինյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ «Շտապօգնությամբ» տեղափոխվել է 4-ամյա երեխամ ծնողները կասկածել են, թե նա թունավորված կլինի շմոլ գազւց, բայց որեւէ թունավորման նշան չի հայտնաբերվել, երեխայի վիճակը բավարար է:

Նշենք, որ ըստ ԱԻՆ-ի՝ նոյեմբերի 3-ին երեկոյան 22:30-ի սահմաններում հիվանդանոց են տեղափոխվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հանեսօղլյան 1-ին նրբանցքի թիվ 13 տան բնակիչներ՝ 49-ամյա Վ. Ղ.-ն, 27-ամյա Մ. Ղ.-ն եւ 26-ամյա Ք. Ղ.-ն, իսկ 4-ամյա Ա. Ղ.-ն հոսպիտալացվել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: